Ախտանիշներ Հուզական խանգարումներ` պոզիտիվ. հիպոթիմիա
Պոզիտիվ հուզական խանգարումներից հուզական վիճակների և հակազդումների ախտահարումներից է: Հիպոթիմիան կամ հույզերի թուլացումն արտահայտվում է թախիծով, տագնապով, վախով, շփոթվածությամբ և դեպրեսիայով։
Հիպոթիմիաները հիմնականում դիտվում են նևրոտիկ, դեպրեսիվ, դեպրեսիվ-զառանցանքային համախտանիշների կառուցվածքում, ինչպես նաև՝ սուր ցնորքների և պատրանքների, գիտակցության խանգարումների ժամանակ։
Հիպոթիմիան հուզական վիճակների և հակազդումների ախտահարման ձևերից է (հիպոթիմիա, հիպերթիմիա, պարաթիմա) և արտահայտվում է հետևյալ խանգարումներով։
1. Թախիծ
Հուզական վիճակ է, տխրության և ճնշվածության գերակշռմամբ և հոգեկան բոլոր պրոցեսների ընկճվածությամբ։
2. տագնապ
Բնութագրվում է ներքին հուզմունքով, անհանգստությամբ, լարվածությամբ, առավելապես՝ կրծքավանդակի շրջանում։ Զուգորդվում է սպասվելիք դժբախտության և փորձանքի կանխազգացումով, ապագայի հանդեպ հոռետեսական մտավախություններով։ Ի տարբերություն թախիծի՝ տագնապը ակտիվացնող աֆեկտ է։ Իսկ վախից տարբերվում է նրանով, որ չունի կոնկրետ «առարկա»՝ տարածված և տարրալուծված աֆեկտ է։ Տագնապին բնորոշ են երեք խումբ ախտանիշ՝
- հոգեկան - անհանգստություն, դող, անօգնականություն, անվստահություն,
- հոգեշարժական - համապատասխան դիմախաղ, գրգռվածություն կամ ճնշվածություն՝ ընդհուպ մինչև ռապտուս կամ ստուպոր,
- վեգետատիվ - արյան ճնշման բարձրացում, պուլսի և շնչառության հաճախացում, բբերի լայնացում, լորձաթաղանթների չորություն, գունատություն, քրտնարտադրություն:)
3. Վախ
հուզական վիճակ է, որի բովանդակությունն է կազմում սեփական «ես»-ի բարեկեցությանը կամ կյանքին սպառնացող վտանգի երկյուղը կամ անհանգստությունը։ Վախի (ինչպես նաև տագնապի) հակվածությունը կախված է սեռից, տարիքից, անձնային առանձնահատկություններից, անձի սոցիալական ուղղվածությունից, ֆիզիկական և հոգեկան առողջությունից, ինչպես նաև այն նշանակությունից ու արժեքից, որ տալիս է անձը կենսական կամ սոցիալական վտանգին։
Առանձնացնում են վախի հետևյալ տեսակները՝
ըստ դրսևորումների երանգների և ձևի՝
- ասթենիկ (ընդարմացում, թուլություն, գործողությունների աննպատակահարմարություն)
- սթենիկ (խուճապ, փախուստ, ագրեսիա),
ըստ արտահայտվածության՝
- խուճապ (հանկարծակի և կարճատև վախ, որն առաջանում է իրավիճակի անսպասելի, սակայն դեռ չգիտացված, փոփոխության պայմաններում),
- երկյուղ (աստիճանաբար առաջացող վախի զգացում, որը կապված է երկարատև ազդող վտանգի գիտակցման հետ, և այն կարող է ունենալ որոշակի լուծում), սարսափ (վախի առավելագույն արտահայտվածություն բանականության ճնշման պայմաններում՝ «խելահեղ վախ»),
ըստ դրսևորումների ծագումնաբանության`
- վիտալ վախ (վախը ծագում է սեփական մարմնից),
- ռեալ վախ (վտանգը բխում է շրջապատից),
- բարոյական կամ խղճի վախ (վախը ծագում է անձի մղումների և արժեքների վերարժեքավորման (քայքայման) հետևանքով),
ըստ զարգացման փուլերի՝
- անվճռականություն,
- անվստահություն,
- շփոթություն,
- վախկոտություն (երկչոտություն),
- տագնապ,
- վախ,
- սարսափ։
4. շփոթվածություն
Փոփոխական, անկայուն հուզական վիճակ է, որն արտահայտվում է տարակուսանքով և անօգականությամբ:
5. դեպրեսիա
Տրամադրության և ինքնազգացումի անկումից բացի, դիտվում են մտածողության դանդաղում, ուշադրության անկայունություն, շարժումների դանդաղում (արգելակում), ինքնագնահատման անկում, հյուծվածություն, հոռետեսություն։ Հիվանդը կորցնում է հետաքրքրությունը, ինքնավստահությունը, խանգարվում է քունը։ Առաջանում է մեղքի և մեղավորության զգացում, ինչը կարող է անգամ ինքնասպանության հանգեցնել։
Հոգեբուժություն
Ս.Հ. Սուքիասյան, Ս.Պ. Մարգարյան
Տեղեկատվություն: med-practic.com




ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն